Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհը մասամբ կփակվի
09.09.2016 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://volgodonsk.pro

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Վանաձոր- Թումանյան հատվածում:
Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների եւ երթուղային ավտոբուսների համար կգործեն հետեւյալ այլընտրանքային երթուղիները՝ Երեւան - Սեւան - Իջեւան (Մ-4), Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16) կամ Երեւան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջեւան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածները։
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր կիրականացվի Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման, եւ Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։
Հայաստանից Վրաստան ուղեւորվող մարդատար եւ միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաեւ Երեւան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: