Սեպտեմբերի 7-12-ը Հայաստանի գազամատակարարումը կդադարեցվի

06.09.2016 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:

Այս մասին հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական ծանուցումը:

Գազամատակարարումը կդադարեցվի «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

«Գազպրոմ Արմենիա»-ում ընդգծել են, որ ՀՀ սպառողների գազամատակարարումը կիրականացվի ամբողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

Դիտում՝ 3765

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW