ՀՀ Կենտրոնական բանկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ համատեղ, կազմակերպել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը` նվիրված ԼՂՀ հռչակման 25-ամյակին:Ինչպես նշել են ԿԲ-ում, ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 3-13-ը (բացի կիրակի օրերից)՝ ժամը 10:00-17:00-ը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության պալատում`ք. Ստեփանակերտ, Թումանյան 59 հասցեում:Ցուցահանդեսում ներկայացված կլինեն հայկական հին մետաղադրամները եւ թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական եւ բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութերը:«Արցախի պետականության կերտման քառորդդարյա պատմությանը նվիրված ցուցահանդեսում այցելուները կարող են ծանոթանալ պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի խանության մետաղադրամներին, ինչպես նաեւ ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին եւ մետաղադրամներին: Ներկայացված կլինեն նաեւ ԼՂՀ-ին նվիրված ՀՀ հուշադրամները»,- ասված է հաղորդագրությունում:Կենտրոնական բանկի աշխատակիցները ցուցահանդեսի այցելուներին տարբեր ինտերակտիվ միջոցներով կներկայացնեն, թե ինչպես ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից եւ պաշտպանել սեփական շահերը: Tweet Դիտում՝ 4582