Ամերիաբանկն արժանացել է Commerzbank-ի «Որակի գերազանցության» մրցանակի

29.08.2016 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գերմանական Commerzbank-ը 2015թ. արդյունքներով Ամերիաբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակ` STP Award 2015:

Ինչպես նշել են բանկում, այս մրցանակը Commerzbank-ն ամեն տարի շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` միջազգային գործարքների քանակական եւ որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
 
Բանկում տեղեկացրել են, որ 2008-ից ի վեր Commerzbank-ի կողմից միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար STP Award մրցանակն Ամերիաբանկին շնորհվում է արդեն ութերորդ անգամ:

Դիտում՝ 7100

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW