Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների 2016թ. վարկանիշը, որտեղ ներառվել են նաեւ ազգությամբ հայ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները:Սարկիսով եղբայրները, որոնց պատկանում է «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ավելի քան 60%-ը, զբաղեցրել են վարկանիշի 6-րդ հորիզոնականը` $1,4 մլրդ ընդհանուր կարողությամբ:«Սարկիսով ընտանիքի կարողության զգալի մասը կազմում է արտասահմանում նրանց ունեցած անշարժ գույքը, այդ թվում` հողակտոր Մոնակոյում, երեք բնակարան Լոս-Անջելեսում, Փարիզի Առեւտրաարդյունաբերական պալատի շենքը, առանձնատուն Լոնդոնում, անշարժ գույք Ֆրանսիայում եւ Վիլնյուսում»,- գրում է ամսագիրը:Forbes-ի վարկանիշային ցուցակն այս տարի գլխավորել են Գուցերիեւները, որոնց կարողությունը գնահատվել է $9,8 մլրդ: Ընտանիքին է պատկանում «Ռոսնեֆտի», «Նեֆտիսե» ընկերությունների բաժնետոմսերի շուրջ 70%-ը:Վարկանիշի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում Ռոտենբերգներն ու Ալեքսեյ եւ Դմիտրի Անանեւ եղբայրներն են`համապատասխանաբար $2,8 մլրդ եւ $2,5 մլրդ կարողությամբ:Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի թոփ-10 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունն ամսագիրը գնահատել է $25 մլրդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 40%-ով: Tweet Դիտում՝ 13553