ՀԱԱԳ-ը կհամագործակցի գերմանական Euler Hermes/PwC կոնսորցիումի հետ
26.08.2016 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԱԱԳ


Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) համագործակցության հուշագիր է կնքել Գերմանիայի կառավարության կողմից արտահանման եւ ներդրումների խթանման նպատակով մանդատ ստացած Euler Hermes եւ PricewaterhouseCoopers գործակալությունների կոնսորցիումի հետ։
ՀԱԱԳ-ի տարածած հաղորդագրության համաձայն, համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 22-ին Համբուրգում։
Հանդիպման ընթացքում ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ ներդրումային միջավայրը, ներդրողների եւ գործարարների համար ստեղծված հարկային եւ առեւտրային արտոնությունները, տնտեսության կառուցվածքը, գերակա ոլորտներն ու համեմատական մրցակցային դիրքը ԱՊՀ եւ ԵՄ մի շարք երկրների նկատմամբ:
Բացի այդ, քննարկվել է ՀՀ ռազմավարական դերակատարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի շուկաներ մտնելու գործում:
Գերմանական կողմն էլ նշել է, որ ՀՀ ներդրումային եւ գործարար միջավայրերը բարենպաստ են բիզնեսի ծավալման համար` խոստանալով տեղեկատվությունը հասցնել գերմանական շահագրգիռ ընկերություններին:
Կոնսորցիումը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել գերմանական ժամանակակից սարքավորումների եւ տեխնոլոգիաների մատակարարմանը ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՀԱԱԳ-ն էլ իրենց հերթին կամուրջ կլինեն Euler Hermes/PwC -ի համար` տրամադրելով ՀՀ օրենսդրությանը եւ տնտեսության ճյուղերին վերաբերող տեղեկատվություն, ինչպես նաեւ կապեր հաստատելով շահագրգիռ օղակների հետ։
ՀԱԱԳ-ում նշել են, որ Euler Hermes եւ PricewaterhouseCoopers կոնսորցիումի ապահովագրական պոլիսով հնարավոր է ներգրավել եվրոպական բանկերի կողմից տրամադրվող երկարաժամկետ ֆինանսավորում՝ ուղղված սարքավորումների գնմանը եւ նախագծերի իրականացմանը։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: