ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երեւանի քաղաքապետին` «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N2 մասնաշենքի օտարումից Երեւան համայնքի բյուջե վճարման ենթակա շուրջ $5 մլն համարժեք դրամը (ոչ ավելի, քան 2,3 մլրդ) հատկացնել մայրաքաղաքի փողոցների բարեկարգմանը:Մասնավորապես, առաջարկվում է միջոցներն ուղղել մայրաքաղաքի փողոցների ընթացիկ նորոգման ու ճաքալցման, ինչպես նաեւ արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացմանը: Միաժամանակ, նախատեսվում է ՀՀ պետական բյուջեում համապատասխան հոդվածներով նախատեսված նույնքան գումար ուղղել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ:Հիշեցնենք, որ Կառավարութան N2 մասնաշենքը դեռեւս 2012թ. օտարվել էր արգենտինագայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Tweet Դիտում՝ 5028