ԱՊՊԱ պայմանագրերում այլեւս չեն նշվի լիազորված վարող անձինք

24.08.2016 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՊՊԱ պայմանագրերը սեպտեմբերի 1-ից կդառնան անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ:

Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

«Ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում` առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու»,- ընդգծել է նա:

Վահան Ավետիսյանի խոսքով, սեպտեմբերի 1-ից ավելի վաղ կնքված եւ այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերն ավտոմատ կերպով կստանան անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությունը, եւ նրանցում եւս վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

Փոփոխություններ են կատարվել նաեւ ԱՊՊԱ սակագնային համակարգում` պայմանավորված սեպտեմբերի 1-ից ապահովադիրների` բոնուս – մալուս համակարգին անցման, ինչպես նաեւ ԱՊՊԱ ոլորտի առաջին 5 տարիների վիճակագրության հիման վրա ռիսկային գործակիցների որոշակի ճշգրտմամբ:

«Հիմնական ապահովագրական վճարների չափի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես նախկին բազմագործոն համակարգից այն վերածվել է պարզ աղյուսակի»,- ընգծել է Վահան Ավետիսյանը:

Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից Բյուրոյի կայքում գործելու է առցանց հարցման հնարավորություն, որը թույլ կտա ցանկացած անձի ստանալ տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցն ապահովագրող ընկերության,  վարորդի վթարների վիճակագրության, ինչպես նաեւ տվյալ պահին ապահովադրի բոնուս-մալուս դասի մեծության վերաբերյալ:

«ԱՊՊԱ համակարգի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու նկատառումներով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն շարունակելու է հաշվառել վթարների վիճակագրությունը»,- հավելել է Վահան Ավետիսյանը:

Դիտում՝ 12340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW