Արթուր Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի պաշտոնում:Այս մասին նշված է բանկի պաշտոնական կայքում:Արթուր Հակոբյանը 2000-2014 թթ. աշխատանքային գործունեություն է ծավալել ՀՀ բանկային համակարգում: 2000թ. հունվարից մինչեւ 2002թ. մայիսը եղել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալը, հետագայում՝ մինչեւ 2006թ. օգոստոսն աշխատել Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։2006թ. հոկտեմբերից աշխատել է Արարատբանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի, 2009թ. մինչեւ 2012թ.` նույն բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում: 2012-2014թթ. ապրիլին եղել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի առաջին տեղակալը։2014-2016 թթ. «Դիլիջան ինտերնեշնլ սքուլ պրոփերթիզ» եւ «Դիլիջան դեվելոփմենթ» հիմնադրամների գործադիր տնօրենն է եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավարը։2014-2016թթ․սովորել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում, ստացել գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի պաշտոնը 2009թ. դեկտեմբերից մինչեւ վերջերս զբաղեցնում էր Տիգրան Դավթյանը: Tweet Դիտում՝ 65611