Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է Green վարկատեսակը

22.08.2016 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ների համար գործարկել է Green վարկատեսակը` ուղղված էներգաարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացմանը:

Ինչպես տեղեկացրել են բանկում, գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել դրամային առեւտրային եւ էքսպրես վարկեր` 11-13,8% տարեկան տոկոսադրույքով, 2-ից 5 տարի մարման ժամկետով եւ առավելագույնը 500 մլն դրամի չափով:

«Վարկավորումն ուղղված է Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանն ու բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման եւ ենթակառուցվածքների կայացման մեջ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ վարկերի տրամադրման ժամանակ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է իրականացնել էներգաաուդիտ, ինչը թույլ կտա գնահատել ապագա ներդրումների արդյունավետությունը:

Green վարկերին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:       

Դիտում՝ 7475

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW