2016թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 3% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ 2016թ. հունվար-հունիսին այս ցուցանիշը կազմել է 4,8%, հունվար-մայիսին` 5,5%, իսկ հունվար-ապրիլին՝ 6%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7,9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1,3%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 7,6%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 7,6%-ով: Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ միեւնույն 1,5%-ի չափով: 2016թ. հունվար-հուլիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,3%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին ավելացել է 2,3%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալը նվազել է 4,4%-ով, իսկ արտահանման ծավալը՝ աճել 16,5%-ով: Tweet Դիտում՝ 3114