Զարգացման Բանկի հաճախորդները կարող են փոխել քարտի PIN կոդը բանկոմատի միջոցով

17.08.2016 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն՝ քարտի PIN կոդի փոփոխում բանկոմատի միջոցով:

Ինչպես հայտնել են բանկում, ծառայությունն անվճար է եւ կարող է օգտագործվել անսահմանափակ քանակով:

«Մեր քարտապանն այսուհետ հնարավորություն ունի ընտրել թվերի ցանկացած համադրություն եւ մի քանի րոպեում ինքնուրույն փոփոխել PIN կոդը Զարգացման Բանկի բանկոմատի միջոցով, եթե նրան դժվար է մտապահել բանկի կողմից տրամադրված գաղտնի կոդը կամ կասկածում է, որ այն հայտնի է դարձել կողմնակի անձանց»,- նշված է հաղորդագրությունում:

PIN կոդը փոխելու համար անհրաժեշտ է մուտք գործել բանկոմատ ընթացիկ գաղտանաբառով, ընտրել «Լրացուցիչ ծառայություններ» դաշտը, այնուհետ՝ «PIN կոդի փոփոխում» եւ մուտքագրել ցանկացած նոր PIN կոդ, որը պետք է բաղկացած լինի 4 թվային նիշից: Հաստատումից հետո էկրանին կհայտնվի տեղեկատվություն, որ PIN կոդը փոփոխված է:

Ծառայությունը հասանելի է Երեւանի, Հայաստանի բոլոր մարզերի եւ ԼՂՀ-ի Զարգացման Բանկի բանկոմատներում:

Դիտում՝ 13479

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW