ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին:Այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստի ժամանակ:Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ, չնայած ներքին սպառման կրճատմանը` վերջին մեկ ու կես տարում տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը վկայում է բոլորովին նոր՝ արտահանմանն ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին:«Կարելի է ասել, որ արդեն իսկ տեսանելի են արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքները: Այս փոփոխությունը կարող է հանգեցնել տնտեսության նոր՝ երկարաժամկետ ձեւափոխման: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով, որ այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են: «Վերջին մեկ ու կես տարվա աճը չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է այդ աճն ու փոփոխությունը զգա իր կենսամակարդակում, ինչի համար պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր տնտեսության մարտահրավերներն ու հետեւողական չեզոքացնենք դրանք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:Ելույթի ավարտին վարչապետը նախարարներին հանձնարարել է կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլեւ կոնկերտ նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաեւ դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունը: Tweet Դիտում՝ 3715