Հայաստանի բոլոր՝ 20 առեւտրային բանկերն ընդգրկվել են 2016թ. առաջին կիսամյակի ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով շուրջ 19,4 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22,6 մլրդ դրամի փոխարեն (անկում՝ 13,8%):Տարվա առաջին կիսամյակի տվյալներով` ՀՀ ամենախոշոր հարկատու բանկը Ամերիաբանկն է: Բանկն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 2,7 մլրդ դրամի հարկ՝ զբաղեցնելով 19-րդ տեղը խոշորագույն հարկատուների ցուցակում:Ամերիաբանկի վճարած հարկերը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել են 22,7%-ով: Չնայած բանկային համակարգում վերջինս պահպանել է առաջատարի իր դիրքը, այնուամենայնիվ, ընդհանուր հարկատուների ցուցակում 13-րդից դարձել է 19-րդը:Ավելի քան 2 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որն անցած տարվա առաջին կիսամյակում երրորդն էր: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 6,5%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 24-րդից դարձրել է 26-րդը:Նրան հաջորդում են Արդշինբանկը՝ 1,9 մլրդ դրամ հարկերի ծավալով (27-րդ տեղ, անկում՝ 8,6%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 1,8 մլրդ դրամ (29-րդ տեղ, աճ՝ 12,1%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2016թ. առաջին վեց ամիսներին պետբյուջե վճարելով շուրջ 1,7 մլրդ դրամ հարկ (30-րդ հորիզոնական, անկում` 18,3%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.- Ինեկոբանկը՝ 1,6 մլրդ դրամ (35-րդ տեղ),- Յունիբանկը՝ 1,2 մլրդ դրամ (49-րդ տեղ),- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 791,4 մլն դրամ (71-րդ տեղ),- Հայէկոնոմբանկը՝ 774,9 մլն դրամ (74-րդ տեղ),- Կոնվերս Բանկը՝ 761 մլն դրամ (78-րդ տեղ),- Անելիք Բանկը՝ 748,2 մլն դրամ (81-րդ տեղ),- Արարատբանկը՝ 733,8 մլն դրամ (84-րդ տեղ),- Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 615,3 մլն դրամ (99-րդ տեղ),- Արմսվիսբանկը՝ 550,9 մլն դրամ (111-րդ տեղ),- Զարգացման Հայկական Բանկը՝ 397,7 մլն դրամ (148-րդ տեղ),- Պրոմեթեյ Բանկը՝ 333,1 մլն դրամ (172-րդ տեղ),- Մելլաթ Բանկը՝ 317,2 մլն դրամ (184-րդ տեղ),- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 250,1 մլն դրամ (235-րդ տեղ),- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 134,8 մլն դրամ (396-րդ տեղ),- ԲՏԱ Բանկը՝ 74,7 մլն դրամ (682-րդ տեղ):Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 346,7 մլրդ դրամի հարկ, ինչը մոտ 6,7%-ով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը: Tweet Դիտում՝ 22657