ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Ռուսալ Արմենալ»-ին՝ ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով հետաձգելով ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարման ժամկետը:ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագրի նպատակն է ավելացնել «Ռուսալ Արմենալ»-ի արտադրական հզորությունները եւ ընդլայնել ապրանքային արտադրանքի անվանացանկը:Ընկերության հիմնական գործունեությունը ալյումինե համաձուլվածքներից փայլաթիթեղի արտադրությունն է: Ակնկալվում է, որ կառավարության որոշման արդյունքում կապահովվի փայլաթիթեղի լրացուցիչ թողարկում՝ 5600 տ/տարի ծավալով:Ընկերությունը հնարավորություն կունենա նաեւ իրականացնել շուրջ 2.4 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 816 մլն դրամը կուղղվի լեհական արտադրության ժամանակակից վառարանների ձեռքբերմանը: Ներդրումային ծրագրի իրագործման շնորհիվ կստեղծվի մինչեւ 4 աշխատատեղ. միջին աշխատավարձը 2016թ. կկազմի 378 հազ., 2017թ.՝ 389 հազ. եւ 2018թ.՝ 389 հազ. դրամ: Tweet Դիտում՝ 5675