Էլեկտրաէներգիայի բարձր սակագինը կփոխհատուցվի սոցնպաստի ավելացմամբ

29.07.2016 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը փոխհատուցել անապահով ընտանիքներին տրամադրվող սոցիալական նպաստի չափի ավելացմամբ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ որոշման նախագծով առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1 000 դրամի չափով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով առաջացած ծախսերը:

Նախարարը նշել է, որ փոխհատուցումը տրամադրվում է աղքատության հիմքով՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ որպես դրամական լրացուցիչ օժանդակություն: Որոշման համաձայն՝ ընտանեկան նպաստի բազային մասը, սոցիալական նպաստը, ինչպես նաեւ եռամսյակային հրատապ օգնությունը կբարձրանան՝ յուրաքանչյուրը 1000-ական դրամով:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2016թ. օգոստոսի 1-ից:
 
 

Դիտում՝ 3932

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW