«Կամուրջ» ՈՒՎԿ-ն աջակցել է սահմանամերձ համայնքների 2000 վարկառուի

29.07.2016 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն արդեն երկու տարի է՝ աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վերջիններիս տրամադրելով արտոնություններ ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար:

Ընկերությունում նշել են, որ Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուներն օգտվում են ընկերության գրեթե բոլոր վարկատեսակներից՝ առանց տրամադրման կամ սպասարկման միջնորդավճարների, իջեցված տոկոսադրույքներով:

««Կամուրջ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, միշտ իր առջեւ դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակչությունը հանդիսանում է մեր երկրի սահմանների ապահովության ամենից կարեւոր երաշխիքներից մեկը, եւ մենք բոլորս, մեր ուժերի ներածին չափով, պետք է նեցուկ լինենք նրանց»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:            

Նրա խոսքով՝ 2014թ. օգոստոսին կայացվեց որոշում, ըստ որի՝ սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման եւ տրամադրման վճարների եւ իջեցված տոկոսադրույքներով:

«Մեր այս քայլը մեծ արձագանք ստացավ սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից: Ամփոփելով այս 2 տարիների արդյունքները՝ կարող ենք նշել, որ արտոնյալ պայմաններով տրամադրել ենք ավելի քան 1,2 միլիարդ դրամի վարկ շուրջ 2000 վարկառուների»,- հավելել է Արա Աղայանը:            

Նա տեղեկացրել է, որ հետագայում եւս շարունակվելու է աջակցությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին:  

Դիտում՝ 17069

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW