ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Telcell-ը դրամական փոխանցումների նոր համակարգ են գործարկել

29.07.2016 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Telcell ընկերության հետ համատեղ, գործարկել է դրամական փոխանցումներ կատարելու եւ ստանալու նոր տարբերակ:

Բանկում ընդգծել են, որ ՀՀ շուկայում իրենք առաջինն են գործարկում TelCell Transfer դրամական փոխանցումների նոր համակարգը, որի օգնությամբ հաճախորդները կարող են ուղարկել եւ ստանալ արագ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում:

Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի եւ TelCell Transfer համակարգի 15 սպասարկման կետերի միջեւ, այնպես էլ բանկի Տեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարին զանգահարելու (դրամական փոխանցման գումարը քարտին ավտոմատ հաշվեգրելու համար) եւ «Հեռախոս բանկ» ծառայության միջոցով (առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության փոխանցում կատարելու համար): 

Հետագայում, ՀՀ տեղական այլ բանկերի կողմից TelCell Transfer համակարգին միանալու դեպքում փոխանցումները հնարավոր կդառնան նաեւ TelCell Transfer համակարգին միացած նոր անդամ բանկերի մասնաճյուղային ցանցերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում TelCell Transfer համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ միայն անձնագիր եւ նշել ստացողի տվյալները: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես դրամով, այնպես էլ դոլարով, եվրոյով եւ ռուբլիով: Դրամական փոխանցումը կատարվում է առավելագույնը 5 րոպեի ընթացքում: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան 200AMD/30RUR/0.4USD/0.4EUR:

Դրամական փոխանցման դիմաց ստացողից միջնորդավճար չի գանձվում:

Դիտում՝ 15683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW