Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 3-րդ թողարկման բաժնետոմսերը

28.07.2016 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը նախօրեին ավարտել է երրորդ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որն իրականացվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում` բաց ստանդարտ աճուրդի ձեւով:

Ինչպես տեղեկացրել են բանկում, առաջարկի արդյունքում տեղաբաշխվել է սովորական դասի մոտ 12,2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմել է 2,8 մլրդ դրամ, իսկ տեղաբաշխված բաժնետոմսերի միջին կշռված գինը՝ 230 դրամ:

«Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել է ներկայացված ամբողջ ծավալը, ինչը փաստում է բանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության եւ վստահության մասին: Առաջարկելով ներդրումային գործիքներ հասարակությանը` բանկը ստեղծում է խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման եւ մի շարք առավելություններից օգտվելու լրացուցիչ հնարավորություն, այդ թվում`արտահերթ սպասարկում բանկի բաժնետոմսեր ձեռքբերած եւ բաժնետեր դարձած հաճախորդներին»,- ասված է հաղորդագրությունում:

Յունիբանկում տեղեկացրել են, որ բանկի բաժնետոմսերի մարքեթմեյքերը (շուկա ստեղծող) «Արմենբրոկ» ընկերությունն է:

Դիտում՝ 5733

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW