Իրանը մտադիր է մինչեւ 2019թ. եռապատկել բնական գազի մատակարարումը ՀՀ

28.07.2016 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանը ծրագրում է առաջիկա տարիներն ավելացնել բնական գազի մատակարարումը Հայաստան՝ օրական 1 մլն խմ-ից այն հասցնելով 3 մլն խմ-ի:

Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Նամդար Զանգենեն իրանական Press TV հեռուստաալիքի եթերում:

Ինչպես հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո Իրանի նախարարը տեղեկացրել էր, որ այս քայլին իրենք գնում են Երեւանի խնդրանքով:

«Հայկական կողմի խնդրանքով մինչեւ 2018թ. վերջը ծրագրում ենք ավելացնել գազի արտահանումը՝ հասցնելով օրական 3 մլն խմ-ի»,- նշել է Նամդար Զանգենեն:

Դիտում՝ 13981

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW