ՎՏԲ-Հայաստան Բանկը հուլիսի 21-ից վերսկսել է քարտից քարտ փոխանցումները Visa Direct համակարգի միջոցով՝ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ մյուս տեղական եւ միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերի միջոցով:Ինչպես տեղեկացրել են բանկում, փոխանցումները հնարավոր է իրականացնել շուրջօրյա՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 157 բանկոմատների միջոցով:Ընդ որում, ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել 4 արժույթներով՝ դրամով, ռուբլիով, դոլարով եւ եվրոյով, իսկ տեղական այլ բանկերի կողմից թողարկված քարտերին՝ դրամով:ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամային փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն փոխանցումը ստացողի քարտի համարը:Այլ բանկերի (տեղական եւ միջազգային) կողմից թողարկված քարտերին փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է նախապես տրամադրել է ՎՏԲ-Հայաստան Բանկին փոխանցում ստացողի անունը, ազգանունը եւ քարտի 16-նիշանոց համարը հետեւյալ տարբերակներից մեկով՝- Ուղարկել հաղորդագրություն 2700 հեռախոսահամարին` նշելով ստացողի տվյալները հետեւյալ ձեւաչափով. C2C 5450570001075245 AVAG AVAGYAN - Տրամադրել նույն տվյալները՝ բանկի օպերացիոն ժամերին զանգահարելով Call Center 8787 հեռախոսահամարով կամ զանգահարելով Պրոցեսինգի բաժին (+374 10) 56 07 08 հեռախոսահամարով՝ օպերացիոն ժամերից դուրս:- Նույն տվյալները տրամադրել մասնաճյուղի աշխատակցին բանավոր՝ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ:«Դրամային փոխանցումը հասանելի կլինի ստացողին մի քանի րոպեից մինչեւ 2 բանկային օրվա ընթացքում՝ կախված ստացողի քարտը սպասարկող բանկի տեխնիկական հնարավորություններից: Յուրաքանչյուր փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 0,9%-2%-ը»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 14695