«Արցախգազ»-ը սակագների նվազեցման հայտ է ներկայացրել

26.07.2016 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արցախգազ»-ը նախօրեին ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հայտ:

Ինչպես նշվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում, ընկերությունն առաջարկվում է ամսական մինչեւ 10 հազ. խմ բնական գազ սպառողների համար սակագինը 156 դրամ/խմ-ից դարձնել 146,7 դրամ/խմ (-6%):

Միաժամանակ, 10 հազ. խմ եւ ավելի բնական գազ սպառողների համար առաջարկվում է գործող 1000 խմ-ի դիմաց $276,98 սակագինը դարձնել $257,56-ին համարժեք դրամ (-7%):

ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից հայտը վերցվել է ուսումնասիրության:

Դիտում՝ 3332

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW