Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ներդրված $1-ը յուրաքանչյուր շահառուի կյանքի ընթացքում կարող է առաջացնել $7,1-ի օգուտ:Այս մասին են վկայում Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ «ՄաստերՔարդ» ընկերության համատեղ վերլուծության արդյունքները:Փորձագետների կարծիքով՝ Հայաստանում ծրագրից ակնկալվող օգուտը զգալիորեն գերազանցում է միջին համաշխարհային ցուցանիշը ($5,5): «Գիտական փորձը ցույց է տալիս, որ դպրոցներում սննդարար կերակուրների ստացումը երեխաներին թույլ է տալիս քննությունների ժամանակ ավելի բարձր գնահատականներ ստանալ եւ բարելավել կենտրոնանալու ունակությունը, ինչը հանգեցնում է ավելի հաջողակ եւ արդյունավետ մասնագիտական կյանքի»,- նշել են վերլուծաբանները:Նրանց խոսքով՝ դպրոցում սնունդ ստացող երեխաները հակված են ավելի առողջ լինելուն եւ երկար ապրելուն: «ՄաստերՔարդ» ընկերության՝ Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում ղեկավար Նինա Վիլեմսն էլ նշել է, որ ծրագիրն արժեքավոր ներդրում է երկրի զարգացման գործում:Վերլուծության հեղինակներն առաջարկել են փոփոխել դպրոցական սնունդ ծրագրի հասցեականությունը՝ ընդգրկելով ավելի շատ երեխաների:Փորձագետները նաեւ հույս են հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա աջակցել տեղական արտադրության զարգացմանը, որն էլ, իր հերթին, կխթանի ՀՆԱ-ի աճը:Նշենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով տարրական դասարանների աշակերտներն օրական 200 մլ կաթ, կակաո, հյութ կամ յոգուրտ են ստանում, ինչպես նաեւ 50 գրամ թխվածքաբլիթ, բուլկեղեն: Tweet Դիտում՝ 12091