Visa-ն ու Mastercard-ն առաջարկում են Ադրբեջանում կիրառել արտոնյալ տեղական սակագներ

24.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Միջազգային վճարային Visa եւ Mastercard համակարգերը Ադրբեջանի Ազգային բանկին առաջարկել են ներդնել արտոնյալ տեղական սակագներ:

Ինչպես “Տրենդին” հաղորդել է “Միլլիքարտ” կենտրոնի գործադիր տնօրեն Ջալալ Օրուջեվը, ներկայումս “Միլլիքարտ” եւ “Ազերիքարդ” պրոցեսինգային կենտրոնների կողմից իրականացվող բոլոր գործարքներն իրականացվում են միջազգային սակագներով, չնայած այն փասին, որ քարտերի թողարկումն ու էքվայրինգը կատարվում է Ադրբեջանում:

Սպասվում է, որ արտոնյալ համակարգը կտարածվի երկու պրոցեսինգային կենտրոնների գործունեության վրա, իսկ արտոնյալ տեղական սակագների ներդրումը քարտատերերին թույլ կտա խնայել գործարքի ծավալի 1%-ը:

Դիտում՝ 10885

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW