ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել նոր առաջարկով

15.07.2016 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ այսուհետ, առանց գրավի «Ունիվերսալ» սպառողական վարկի կամ ոսկու գրավով վարկի ձեւակերպման պահին ձեւակերպելով դժբախտ պատահարներից ապահովագրություն, հաճախորդը կապահովագրվի անկանխատեսելի հանգամանքներից եւ կստանա վարկի 1-1.5%-ով իջեցված տոկոսադրույք:

Բանկում նշել են, որ «Ունիվերսալ» վարկը տրամադրվում է հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` սկսած 100 000-ից մինչեւ 4 000 000 դրամ, տարեկան նոմինալ տոկոսադրույքը` 17- 24%, վարկի մարման ժամկետը` մինչեւ 5 տարի:

«Ոսկու գրավով վարկի ձեւակերպումը կատարվում է 20 րոպեի ընթացքում եւ ընդամենը մեկ այցելությամբ բանկ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն դրամ, նոմինալ տոկոսադրույքը` սկսած 22%-ից: Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 14247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW