Ինեկոբանկը մեկնաբանել է իր երեք մասնաճյուղերի փակումը
14.07.2016 | 15:14
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Օրերս ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ դադարեցվել է Ինեկոբանկի երեք մասնաճյուղերի («Մալաթիա 2», «Նոր Նորք 2» եւ «Արտաշատ 2») գործունեությունը:
Նախկինում այս մասնաճյուղերը պատկանում էին ՊրոԿրեդիտ Բանկին:
Այս առնչությամբ Banks.am-ը դիմել է Ինեկոբանկին՝ մասնաճյուղերի փակումը մեկնաբանելու խնդրանքով, որին ի պատասխան բանկում նշել են, որ դադարեցվել են «միմյանց սերտ հարեւանությամբ գտնվող յուրաքանչյուր երկու մասնաճյուղերից մեկի գործունեությունը»:
Ամբողջական պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ.
«2015թ. դեկտեմբերի 17-ին Ինեկոբանկը ձեռք բերեց ՊրոԿրեդիտ Բանկի 100% բաժնեմասը, որի արդյունքում ՊրոԿրեդիտ Բանկը դադարեցրեց իր գործունեությունը՝ որպես իրավաբանական անձ եւ միացավ Ինեկոբանկին։
Այժմ երկու բանկերի միավորման գործընթացը հաջողությամբ ավարտված է: Արդյունքում, Ինեկոբանկն ունի 23 մասնաճյուղ` նախկին 17-ի փոխարեն։
Երկու բանկերի մասնաճյուղերի միավորման գործընթացը տեղի ունեցավ երկու փուլով: Առաջին փուլում ՊրոԿրեդիտ բանկի բոլոր գործող մասնաճյուղերի տարածքներում զուգահեռաբար գրանցվեցին Ինեկոբանկի մասնաճյուղեր` ծառայությունների մատուցումը հնարավոր դարձնելու նպատակով:
Երկրորդ փուլում վերլուծվեց երկու բանկերի մասնաճյուղային ցանցերի աշխարհագրությունը եւ որոշում կայացվեց միմյանց սերտ հարեւանությամբ գտնվող յուրաքանչյուր երկու մասնաճյուղերից մեկի գործունեությունը դադարեցնելու մասին:
Բանկն այս տարի ծրագրում է Երեւան քաղաքում բացել եւս 2 մասնաճյուղ, որոնցում սպասարկումը կիրականացվի ամբողջովին նոր մոդելով (բարձրակարգ խորհրդատվություն, ամբողջովին ավտոմատացված դրամարկղեր, 24/7 սպասարկում, օնլայն եւ մոբայլ հնարավորություններ եւ այլն):
Առաջին նմանատիպ մասնաճյուղը բացվել է տարվա սկզբին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, իսկ առաջիկա օրերին կբացվի երկրորդը Երեւանի կենտրոնում՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում»:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: