Վարչապետը խնդիրներ է մատնանշել «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքներում

14.07.2016 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հետաքրքրվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանից, թե ինչու են ուշանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները:

Վարչապետը հիշեցրել է, որ նման հարցադրմամբ ինքը նախարարությանը դիմում է արդեն երկրորդ անգամ:

Արթուր Առաքելյանը պատասխանել է, որ գոյություն ունի աշխատանքային հստակ ժամանակացույց, որից շեղումներ կամ ուշացման ահազանգեր դեռ չեն ստացել:

Հովիկ Աբրահամյանն էլ նկատել է, որ իր հարցադրումն արդեն ահազանգ է եւ վկայակոչել շրջանառվող խոսակցությունները, որոնց համաձայն՝ շինարարական աշխատանքներ իրականացնող իսպանական ընկերությունը «չարիք է այս գործում»:

«Ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Փողերը չկան, փողերը տարել են. սրանք ոլորտում աշխատողների խոսակցություններն են: Ուսումնասիրեք ու հասկացեք խնդիրները, դրանց պատճառները»,- հանձնարարել է վարչապետը:

Արթուր Առաքելյանը նշել է, որ իրավիճակը նախարարության հսկողության ներքո է:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ճանապարհի երկարությունը կազմելու է մոտ 500 կմ, հաշվարկային արժեքն է 1.2-1.5 մլրդ ԱՄՆ դոլար, իրականացման ժամկետը՝ 2009-19 թթ.: Ծրագիրը բաղկացած է 4 տրանշից:

Երկու տրանշով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իզոլյուքս Կորսան» իսպանական ընկերությունը:

Դիտում՝ 3179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW