Յունիբանկն իր քարտապանների համար գործարկում է ակցիա`«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում», որի շրջանակում կարելի է կուտակել բոնուսային միավորներ եւ դրանց դիմաց ստանալ դրամական միջոցներ:Բանկում նշել են, որ բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում եւ արտերկրում Յունիբանկի ArCa եւ VISA քարտերով կանխիկ եւ անկանխիկ ձեւով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր: Կուտակված միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը:«Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաեւ հաճելի անակնկալ` 1000 միավոր կուտակած քարտապանների միջեւ եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: «Մենք մեր քարտապաններին առաջարկում են շահավետ եւ միեւնույն ժամանակ լոյալության պարզ ու հասկանալի ծրագիր, որը քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես դուք կատարում եք ձեր վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները եւ գումար փոխանցում ձեր հաշվին: Որպես լրացուցիչ նվեր` քարտապանների միջեւ բանկը կխաղարկի Iphone հեռախոսներ: Այդ կերպ մենք խթանում ենք քարտով կատարվող գործարքների ավելացումը եւ մեր շնորհակալությունը հայտնում Յունիբանկին վստահած եւ մեր քարտերն ընտրած հաճախորդներին»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Tweet Դիտում՝ 4717