Օգտագործված իրերի վաճառքը դուրս է բերվել «Վերնիսաժից»

08.07.2016 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետարանն այսօր տեղեկացրել է, որ օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում:

««Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվում են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված: Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 4042

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW