ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի «Ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային բանկային 25-րդ կոնգրեսին:Ինչպես հաղորդում են ԿԲ-ից, կոնգրեսի ընթացքում կքննարկվեն համաշխարհային տնտեսական աճի եւ ֆինանսական կայունության, գլոբալ անորոշության շրջանում դրամավարկային քաղաքականության, բանկային գործի, ապահովագրական շուկայի կարգավորման կատարելագործման, վարկանիշային տեղեկությունների օգտագործման, ֆինանսական ծառայությունների սպառողների եւ ներդրողների իրավունքերի պաշտպանության, ֆինանսական կոնգլոմերատների վերաբերյալ հարցեր: Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպում կունենա նաեւ ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ: Tweet Դիտում՝ 2816