Երեւանում կկառուցվի մանկական ինտերակտիվ մասնագիտությունների քաղաք

28.06.2016 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը եւ վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլ»-ը (ՌԴ) կնքել են լիցենզիոն պայմանագիր, ըստ որի՝ Երեւանում՝ «Փլեյ Սիթի»-ի ներկայիս տարածքում, կգործարկվի առաջին մանկական ինտերակտիվ զարգացնող մասնագիտությունների քաղաքը:

«Փլեյ Սիթի»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքը կոչվելու է «ՍիթիԶեն»։

««ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքը առաջին նմանատիպ նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում։ Մենք շատ ուրախ ենք «Մաստերսլավլ»-ի հետ համագործակցությանը, edutainment (կրթություն եւ զվարճանք) գաղափարի համատեղ տարածմանը Հայաստանում եւ «Մաստերսլավլ»-ի մասնագետների՝ երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձի օգտագործման հնարավորության համար»,- ասել է նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար: Առաջին իսկ տարում նախատեսվում է հյուրընկալել 50 հազ-ից ավելի այցելու:

««ՍիթիԶենը» կարող է դառնալ  լրացուցիչ  կրթության գաղափարի մի մասը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է երեխաներին։ Նմանատիպ նախագծերը առաջին հերթին միտված են երեխայի անհատականության զարգացմանը, եւ այս գաղափարի իրագործման հաջողությունը հանդիսանում է հասարակությունում երեխաների հանդեպ առողջ վերաբերմունքի ցուցիչ»,- ասել է «Մաստերսլավլ»-ի հիմնադիր Վիտալիյ Սուրվիլլոն:    

«Փլեյ Սիթի»-ն հիմնադրվել է 2002թ.՝ որպես ընտանեկան հանգստի եւ զվարճանքի կենտրոն։ Այն զբաղեցնում է ավելի քան 4 հա տարածք, որտեղ գործում են զվարճանքներ երեխաների եւ մեծահասակների համար։

«Մաստերսլավլ»-ը գործում է 2014-ից։ Երեխաների ինտերակտիվ զարգացնող նախագիծ է, որտեղ 5-15 տարեկան երեխաները ծանոթանում են ավելի քան 150 մասնագիտությունների։

Այն վարպետների իրական քաղաք է, որտեղ երեխաները խաղային միջավայրում բացահայտում են տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում աշխատանքային եւ կյանքի հմտություններ, ուսումնասիրում ժամանակակից հասարակության կառուցվածքը:

Դիտում՝ 14441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai