«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները «Հերոսի զավակը իմ զավակն է» նախաձեռնության շրջանակում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արցախցի հերոսների զավակներին հյուրընկալել են իրենց ընտանիքներում:«Նախաձեռնության նպատակն է հերոսների պատանի զավակներին ժամանակավորապես լիցքաթափել հետպատերազմական մթնոլորտից, ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային վայրերին, կազմակերպել ամառային հանգիստը, ինչպես նաեւ ստեղծել միջավայր՝ հասակակից երեխաների մտերմացման եւ ընկերական կապերի հաստատման համար»,- նշել են ընկերությունում:Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերից կամավոր մասնահանումներ էին կատարել եւ հատկացրել 2016թ. ապրիլի 2-5-ը մարտական գործողությունների ժամանակ եւ դրանից հետո հրադադարի խախտման հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Ընկերությունում տեղեկացրել են, որ շարքային, սպայական կազմի, պայմանագրային եւ զորային ռեսուրսի զոհված զինծառայողների բոլոր ընտանիքներին որպես դրամական աջակցություն տրամադրվել է 1 մլն դրամ, իսկ ապրիլի 2-ի մարտական գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքի համար Գյումրի քաղաքում ձեռք է բերվել երեքսենյականոց բնակարան: Tweet Դիտում՝ 3568