ՌԴ բանկերին զգուշացրել են ՀՀ-ից կասկածելի գործարքների ռիսկի մասին

23.06.2016 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԴ Կենտրոնական բանկը զգուշացրել է ռուսաստանյան բանկերին կասկածելի գործարքների հնարավորության մասին՝ կապված Հայաստանից եւ Ղրղզըստանից ֆիկտիվ ներմուծման հետ:

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, այս մասին ասված է ՌԴ ԿԲ-ի նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկինի՝ բանկերին ուղղված նամակում, որը հրապարակվել է հունիսի 21-ին ԿԲ տեղեկագրում:

«Հայաստանի եւ Ղրղզըստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն առաջացրել է փողերի անօրինական դուրսբերման «բելառուսա-ղազախական սխեմա»-ի տարածման, ինչպես նաեւ այս երկրներից դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծում ենթադրող գործարքների հետ կապված հնարավոր ռիսկեր»,- ասված է փաստաթղթում:

Նամակը հրապարակվել է ռուսաստանյան բանկերի՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվման հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով:

ԿԲ-ում նշել են, որ անբարեխիղճ հաճախորդները կարող են ներմուծման վճարման ներքո իրականացնել կասկածելի գործարքներ՝ դրանց համար ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, որոնք, սակայն, պետական մարմինների տվյալների բազայում բացակայում են:

Ռուսաստանի ԿԲ-ն կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այն գործարքներին, որոնց դեպքում ՀՀ-ից եւ Ղրղզըստանից ներմուծված ապրանքների դիմաց վճարվող գումարները փոխանցվում են այս երկրներից դուրս գտնվող՝ ՌԴ ռեզիդենտ չհանդիսացող անձանց:

«Նման հատկանիշներով գործարքները կարող են ճանաչվել կասկածելի, իսկ կասկածների հաստատումից հետո գործարքը կդադարեցվի, եւ հաշիվը կփակվի»,- ասված է տեղեկագրում:

Բինբանկում նշել են, որ այս գործարքներից կարող են օգտվել նաեւ ռուսաստանյան որոշ անբարեխիղճ ընկերություններ՝ ԵԱՏՄ ներմուծման արտոնությունների միջոցով հարկերից խուսափելու նպատակով:

Բինբանկում նշել են, որ նմանատիպ գործարքների փորձ Հայաստանից եւ Ղրղըզստանից իրենց մոտ դեռեւս չեն գրանցվել: Նույն բանն են փաստել ռուսաստանյան մի շարք այլ բանկեր:

Դիտում՝ 11747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW