Արարատբանկը 8,5 մլրդ դրամով կհամալրի կապիտալը

17.06.2016 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը նախատեսում է այս տարի համալրել իր կապիտալը 8,5 մլրդ դրամի չափով՝ բաժնետերերի ներդրումների միջոցով:

Այս որոշումն ընդունվել է այսօր բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին կայացած քվեարկությամբ:

Ինչպես նշել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, բանկը պատրաստվում է փակ տեղաբաշխման ներկայացնել 483 230 հատ լրացուցիչ բաժնետոմս, որի թողարկման գործընթացը կսկսվի այս տարվա հուլիսից:

Նրա խոսքով՝ բաժնետոմսերի թողարկումով բանկը կհամապատասխանի կապիտալի վերաբերյալ ԿԲ նոր պահանջին, ըստ որի՝ մինչեւ 2017թ. բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30 մլրդ դրամ՝ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն:

Աշոտ Օսիպյանը նշել է նաեւ, որ Արարատբանկը մտադիր է իրականացնել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO), որը, նրա բնորոշմամբ, «բանկի բնականոն զարգացման ուղին է»:

Միաժամանակ, Արարատբանկի տնօրենը հայտնել է բանկի՝ այլ բանկ կամ վարկային կազմակերպություն ձեռք բերելու մտադրության արդիական լինելու մասին, որի վերաբերյալ ինքը խոսել էր դեռեւս նախորդ տարեկան ժողովին:

«Անցած տարի մենք ուսումնասիրել ենք երկու բանկ, բայց դրական արդյունքի չենք եկել: Սա մի գործընթաց է, որին պետք է զգուշորեն մոտենալ: Եթե լինեն հարմար տարբերակներ, մենք պատրաստ ենք իրականացնել այդ ձեռքբերումները»,- ասել է Արարատբանկի ղեկավարը:

Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը 2015թ. վերջի դրությամբ կազմել է 21,2 մլրդ դրամ:

Դիտում՝ 7110
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW