Կայացել է «Հայաստանում ACCA լավագույն ուսանող-2016» մրցանակաբաշխությունը

15.06.2016 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի, Մեծ Բրիտանիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) եւ Մեծ Բրիտանիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ հունիսի 14-ին Երեւանում կայացել է «Հայաստանում ACCA լավագույն ուսանող-2016» մրցանակաբաշխությունը:   

Մրցանակներ են շնորհվել 2015 եւ 2016 թթ. ACCA միջազգային քննություններից Հայաստանում ամենաբարձր արդյունքներ գրանցածներին. 19 ուսանող արժանացել է 22 պարգեւատրման, 23 հոգի էլ դարձել է ACCA անդամ:

«Տաղանդավոր եւ մասնագիտական որակավորում ունեցող ֆինանսների մասնագետները կենսական նշանակություն ունեն բարելավված տնտեսական կատարողականություն ցուցաբերելու համար տեղական եւ միջազգային մակարդակով, եւ այսօր ավելի քան երբեւէ, Հայաստանի երիտասարդ մասնագետները բարձր պահանջարկ ունեն ամենաբարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական որակավորման շնորհիվ»,- ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ ուսանողներին շնորհելով պարգեւատրումները:

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանն էլ հիշեցրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում «Այ Էյ Բի»-ն առաջարկում է դասընթացներ եւ աջակցություն հատկապես հաշվապահների եւ ֆինանսական ղեկավարների համար:

«ACCA-ը շարունակում է մնալ ամենապահանջված մասնագիտական որակավորումը մեր դասընթացների մեծ ցանկում՝ ապահովելով համաշխարհային կարգի մասնագետների ամենաբարձր տոկոսային ցուցանիշ (մեկ շնչին ընկնող) հետխորհրդային տարածաշրջանում: Հետաքրքիր է, որ ACCA-ն այսօր ավելի է երիտասարդացել, եթե նախկինում բուհն ավարտելուց հետո էին դիմում, ապա այսօր դպրոցից հետո ուսանողները ցանկանում են միանգամից, համալսարանին զուգահեռ, ձեռք բերել միջազգային որակավորում՝ հաշվապահության եւ ֆինանսների ոլորտում»,- ասել է Արաքսյա Մարտիրոսյանը:

«ԱԳԲԱ լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը եւս կարեւորել է նման մրցանակաբաշխության անցկացումը:

«Մեր ընկերությունը խրախուսում է նման բարձր որակավորում ստանալու ձգտում դրսեւորող մասնագետներին՝ իր աշխատակազմում տարեցտարի ավելացնելով ACCA որակավորում ունեցող փորձագետների թիվը»,- ասել է «ԱԳԲԱ լիզինգ»-ի գլխավոր տնօրենը:

«Աշխարհն այսօր այնքան տարբեր է, եւ այնքան շատ մարտահրավերներ են առկա: Այդ մարտահրավերներից մեկը կրթությունն է, որը դուք այսօր ստացել եք: Մեր ընկերության համար առավելություն է որպես աշխատակիցներ ունենալ ACCA անդամներին: Ձեր կողմից կրթության մեջ այս ներդրումը ձեզ լավ կարիերա անելու հնարավորություն կտա»,- իր հերթին նշել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը՝ դիմելով ուսանողներին:

ACCA-ը հիմնադրվել է 1904թ. Մեծ Բրիտանիայում: Այսօր այն արագ զարգացող եւ հաշվապահության միջազգային մասնագիտական ամենամեծ մարմինն է:

Դիտում՝ 23049
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW