«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում (ԱՄՆ) ամփոփվել են մարտի 18-ին հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթողները` ԱՄՆ-ից Սամվել Հարությունյանը, Ռուզաննա Սարգսյանը եւ Վարդգես Ղարիբյանը, արժանացել են ԱՄՆ-Հայաստան ինքնաթիռի տոմսի: AmeriaGroup-ում հիշեցրել են, որ «մրցույթի շրջանակում կատարելով առնվազն 3 փոխանցում AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան՝ մեր հայրենակիցները հնարավորություն ունեին շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 3 տոմսերից մեկը, ընդ որում՝ տոմսերից մեկը շահելու էր ամենամեծ դրամական փոխանցում (կատարած բոլոր փոխանցումների հանրագումարը) կատարած անձը, իսկ մյուս երկու հաղթողն ընտրվելու էր առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում կայացած խաղարկության արդյունքներով»:2016թ. սկզբին AmeriaGroupInc-ը ներդրել է ֆիզիկական անձանց միջեւ դրամական փոխացնումների կատարման նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում կատարել դրամական փոխանցումներ բդեպի Հայաստան եւ աշխարհի 120-ից ավելի երկրներ: «Փոխանցումների համար գործում են միջնորդավճարի ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչեւ 100 ԱՄՆ դոլարի չափով փոխանցման դեպքում միջնորդավճարը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու դեպքում՝ ընդամենը 2%: Տեղեկացնենք նաեւ, որ դրամական փոխանցումներն իրականացվում են SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով»,- նշել են AmeriaGroupInc-ում: Tweet Դիտում՝ 3192