Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ադրբեջանի տնտեսությունում 2016թ. կանխատեսում է երկնիշ գնաճ, ինչն այս երկրի վերջին 15 տարվա պատմության համար ռեկորդային ցուցանիշ կլինի:Այս մասին ասված է ԱՄՀ-ի «Սովորում ենք ապրել էժան նավթի պայմաններում» (Learning to live with cheaper oil) նոր զեկույցում, որը վերաբերում է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանի նավթ արտահանող երկրներին:ԱՄՀ վերլուծաբանների կարծիքով՝ այս իրավիճակի «մեղավորն» ազգային արժույթի՝ մանաթի արժեզրկումն է, ինչի հետեւանքով Ադրբեջանում աճել են գնաճային ճնշումները:«Արժեզրկումը նաեւ ճնշում է գործադրել Ադրբեջանի բանկային համակարգի հաշվեկշիռների վրա՝ պայմանավորված արժույթի փոխարժեքների անհամապատասխանությամբ, ինչպես նաեւ «չհեջավորված» վարկառուներով»,- ասված է զեկույցում:ԱՄՀ-ի բնորոշմամբ՝ դոլարիզացիայի մակարդակը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանում, բավական բարձր է, եւ վերջին շրջանում ավելի է աճել, ինչը հանգեցրել է տեղական արժույթի փոխարժեքի ապագայի նկատմամբ անորոշության մակարդակի բարձրացմանը:Հիմնադրամի վերլուծաբանները ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար այս երկրներին խորհուրդ են տալիս ավելի ուժեղ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ ավելացնել ֆինանսական հատվածի վերահսկողությունը:Միաժամանակ, ԱՄՀ-ն 2016թ. Ադրբեջանի համար կանխատեսում է 3%-անոց տնտեսական անկում: Tweet Դիտում՝ 20655