ՀՀ-ն ու Չեխիան տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ են տեսնում

08.06.2016 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ գործարար ոլորտի հայ-չեխական հարաբերություններում «առկա են դրական զարգացումներ, բայց դեռ շատ անելիքներ կան»:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Երեւանում՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ վերջինս հունիսի 7-ի երեկոյան պետական այցով ժամանել է Հայաստան:

Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Չեխիայի նախագահի հետ քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք երկու կողմի համար էլ առաջնահերթ նշանակություն ունեն։

«Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, եւ քիչ հետո ես եւ նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը տեղեկացրել է, որ Միլոշ Զեմանի հետ քննարկվել են նաեւ նոր հնարավորությունները, որոնք ուրվագծվում են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաեւ ՀՀ ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ:

«Մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին եւ հասցրել մինչեւ 21-րդ դար»,- ասել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 2606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW