Երեւան, 16 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հունվարի 25-ին ”ԱրմենՏելը” սկսելու է իր ցանցից անջատել IP-հեռախոսակապով զբաղվող ընկերություններին, այսօր Երեւանում հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օլեգ Բլիզնյուկը նշել է, որ IP- հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերություններից ոչ մեկը չունի համապատասխան թույլտվություն: “Նրանք մեզ մոտից տրաֆիկ են գողանում, եւ մենք չենք պատրաստվում համակերպվել դրա հետ”,- հայտարարել է “ԱրմենՏելի” ղեկավարը: Նա հայտարարելոր որ այսօր շուկայում գործում են մոտ 300 անօրինական IP- հեռախոսակապի պրովայդերներ, սակայն հաշվել նրանց ճիշտ թիվն անհնար է, քանի որ դրանք գրանցված չեն: Անցած շաբաթ Երեւանում “ԱրմենՏելի” տնօրինության հետ կազմակերված հանդիպմանն եկել էին ընդամենը 8 ընկերությունների ներկայացուցիչներ, մասնավորապես, Avrora, MediaLink, “Դաշինք” եւ այլն: Օլեգ Բլիզնյուկն ասել է, որ այդ հանդիպման ժամանակ պրովայդերներին առաջարկվել է դառնալ “ԱրմենՏել” ընկերության դիլերներ: Նրա խոսքերով, մի քանի ընկերությունների հետ արդեն վարվում են բանակցություններ, իսկ մնացած բոլոր IP-պրովայդերներն անջատվելու են: “Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանին վերաբերվեն որպես քաղաքակիրթ երկրի, պետք է շուկայում գործել քաղաքակիրթ կերպով”,- հայտարարել է Օլեգ Բլիզնյուկը: Ինչ վերաբերվում է “ԱրմենՏելի”` IP-ծառայությունների մենաշնորհի հրաժարումից, ապա ինչպես նշել է Օլեգ Բլիզնյուկը, “դա չի կարող տեղի ունենալ մեկ օրվա ընթացքում, դրա համար պետք է պատրաստել իրավական եւ տեխնիկական հիմքեր”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7477