ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպումը կկայանա Հայաստանում

06.06.2016 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը մասնակցել է Կիեւում կազմակերպված Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հերթական հանդիպումն արտահերթ կարգով անցկացնել Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարի լրանում է Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության 25 տարին:

Առաջարկը հավանության է արժանացել անդամ երկրների կողմից, եւ որոշում է ընդունվել հաջորդ տարվա հանդիպումն անցկացնել Հայաստանում՝ 2017թ. հունիսին, որը նախապես պլանավորված էր անցկացնել Խորվաթիայում:

ԱՄՀ եւ ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված է 15 երկիր (Հայաստան, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո):

Դիտում՝ 2757
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW