Գերմանական TÜV Rheinland միջազգային կազմակերպությունը «ԼայթՍոֆթ» ընկերությունում 2016թ. ապրիլին իրականացրել է աուդիտ եւ հաստատել նրա գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:Ստանդարտների ներդրման գործընթացում ընկերությանը խորհրդատվական ծառայություններ են մատուցել Management Mix ընկերության մասնագետները:«ԼայթՍոֆթ»-ում հավաստիացրել են, որ սա ընկերության առաջին, բայց ոչ վերջին փորձն է միջազգային սերտիֆիկացման բնագավառում:«Կազմակերպության ղեկավարությունն այսուհետեւ առավել հետեւողական կգտնվի որակի կառավարման ոլորտում հնարավոր ռիսկերի բացահայտման եւ վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցառումների մշակման եւ իրականացման հարցում: ISO 9001:2015 ստանդարտի ներդնումը կազմակերպության համար նաեւ պարտավորեցնող է, քանի որ «ԼայթՍոֆթ»-ը հայաստանյան այն փոքրաթիվ ընկերություններից է, որ արժանացել են այս հավաստագրին»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունում նշել են, որ 2015թ. հուլիսին «Գրանթ Թորնթոն» անկախ աուդիտորական ընկերության եւ «ԼայթՍոֆթ»-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում նույն տարվա հուլիս-դեկտեմբեր ամիսներին ընկերությունում անցկացվել է ՏՏ համալիր աուդիտ, որի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:«Կազմակերպությունը լիովին համապատասխանում է ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 173-Ն որոշման այն պահանջներին, որոնք վերաբերում են ՀՀ ապահովագրական ընկերություններին «Գործառնական օր» ծրագրային համակարգ մատակարարողների նկատմամբ առաջադրված բոլոր պահանջներին»,- նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 20546