“Հայէկոնոմբանկը” ճանաչվել է Հայաստանի ներքին պետական պարտքի կառավարման լավագույն գործակալ

15.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 15 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովը 2006 թ. արդյունքներով “Հայէկոնոմբանկը” ճանաչել է ներքին պետական պարտքի լավագույն գործակալ:

Ինչպես այսօր հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը “Հայէկոնոմբանկում”, 2006 թ. “Հայէկոնոմբանկի գործարքների ծավալն առաջնային շուկայում ԿԲ արժեթղթերի հետ միասին կազմել է 11 մլրդ 117 մլն 459 հազար դրամ, առանց ԿԲ արժեթղթերի` 3 մլրդ 993 մլն 496 հազար դրամ:

2006 թ. “Հայէկոնոմբանկի” գործարքների ծավալն երկրորդային շուկայում ԿԲ արժեթղթերի հետ կազմել է 20 մլրդ 092 մլն 379 հազար դրամ, առանց ԿԲ արժեթղթերի` 17 մլրդ 828 մլն 814 հազար դրամ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7453
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW