ՀԾԿՀ-ն ընդունեց գազի սակագինը նվազեցնելու որոշումը
31.05.2016 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://komarkelov.ru/

Հուլիսի 1-ից ամսական մինչեւ 10 հազ. խմ բնական գազ սպառող բաժանորդների համար գործող 1 խմ/156 դրամը կփոխարինվի 1 խմ/146,7 դրամ սակագնով:
Համապատասխան որոշումն այսօր ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ):
Միաժամանակ, ամսական 10 հազ. խմ եւ ավելի սպառում ունեցող սպառողների համար սակագինը կկազմի 257.56 դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար` նախկին 276.98 դոլարին համարժեք դրամի փոխարեն:
Հիշեցնենք, որ գազի սակագնի իջեցման առաջարկով ՀԾԿՀ-ին դիմել էր «Գազպրոմ Արմենիա»-ն:
Այս տարվա ապրիլի 7-ին էլ ՀՀ եւ ՌԴ վարչապետների հանդիպման արդյունքում ստորագրվել էր Հայաստանի համար բնական գազի նոր սակագնի վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի՝ գինը $165-ից իջեցվել էր մինչեւ $150` 1000 խմ համար:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: