«Հեռուստամարաթոն»-ը կաջակցի ԼՂՀ տուժած շրջանների վերականգնմանը

27.05.2016 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Երեւանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ազգն ունի յուրահատուկ ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին եւ լուծում տալ համազգային կարեւորագույն խնդիրներին:

Բակո Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը:

Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Դիտում՝ 20951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW