ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրել է վերանայման հայտերի թվի աճ

23.05.2016 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում իրենք հատուկ ուշադրություն են դարձնում բանկի հաճախորդների աջակցությանն ու նրանց վճարունակության վերականգնմանը եւ որպես այս խնդիրների լուծման հիմնական միջոց դիտարկում են վարկերի վերանայումը:

2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2016թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ընթացք է տրվել ֆիզիկական անձանց վարկային պարտքերի վերանայման վերաբերյալ ընդհանուր թվով 241 հայտերի, որոնց 23%-ը բավարարվել է:

«Հաստատված հայտերի մեկ երրորդի մասով բանկն արդեն բարելավել է հաճախորդների վարկային պատմությունը` վարկային ռիսկի դասը հասցնելով ստանդարտ մակարդակի: Հատկանշական է, որ հայտերի 63% բանկը չի կարողացել բավարարել այն պատճառով, որ հաճախորդները չեն ներկայացրել վերանայման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Պետք է նշել, որ լավագույն արդյունքի հասնելու համար կարեւոր է ցուցաբերել առաջացած խնդիրներին արագ արձագանքելու ու բանկի հետ համագործակցելու պատրաստակամություն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում ուշագրավ են համարել նաեւ նմանատիպ հայտերի դինամիկան:

2016թ. 1-ին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է վերանայման հայտերի քանակի կրկնակի աճ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Կրկնակի աճ է արձանագրվել նաեւ հաստատված հայտերի քանակի մասով, ընդ որում՝ վերանայումից հրաժարվող հաճախորդների թիվը նվազել է մինչեւ 57%։

«Այս փաստը վկայում է այն մասին, որ գնալով ավելի մեծ թվով վարկառուներ են գիտակցում, որ խնդիրների կարգավորումը դրանց առաջացման վաղ փուլերում ֆինանսական առողջացման առավել արդյունավետ մեխանիզմներից մեկն է:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նկատվում է հետաքրքիր վիճակագրություն նաեւ հաշտության համաձայնագրերի մասով, որոնք կնքվում են այն հաճախորդների հետ, ովքեր չեն կարողացել կամ չեն ցանկացել սպասարկել իրենց պարտավորությունները դատարանի կամ ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) փուլում»,- ասված է հաղորդագրությունում:

2015թ. սկզբից մինչեւ 2016թ. ապրիլի 30-ը կնքվել է 719 հաշտության համաձայնագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 511 մլն դրամ, ընդ որում՝ ըստ ժամանակացույցի սպասարկվում է դրանց 51%-ը, իսկ կնքված համաձայնագրերի 12%-ի չափով արդեն կան մարված վարկեր:

«Պետք է նկատել, որ ֆինանսական առողջացման տեսանկյունից լավագույն արդյունքի հաջողվում է հասնել վարկառուներին անհատական մոտեցում ցուցաբերելու եւ հաճախորդի հետ պայմանավորվելու ցանկության եւ ունակություն առկայության, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունները պահելու ցանկության եւ կարողության պարագայում: Ընդ որում, որքան շուտ վարկառուն դիմի բանկ, այնքան ավելի մեծ է ծագած դժվարությունների դրական լուծման, վճարունակության վերականգնման եւ վարկային պատմության առողջացման հավանականությունը»,- նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկում:

Դիտում՝ 12781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW