«Ռոսգոսստարախ Արմենիա» ընկերությունն ամփոփել է ուսանողների համար հայտարարված մրցույթի առաջին ՝ ռեֆերատների փուլի արդյունքները: Հաղթող են ճանաչվել՝ -Շուշանիկ Գյոլչանյանը, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, Տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի,- Անահիտ Ավետիսյանը, ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի - Սինարա Ղարիբյանը, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի, Տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի:Ընկերությունում նշել են, որ մասնակցության հայտ ներկայացրած 60 ուսանողներից 23-ը աշխատանքները հանձնել էին սահմանված ժամկետում: Յուրաքանչյուր աշխատանք գնահատվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության 3 մասնագետի կողմից՝ 5 բալային համակարգով: Առավելագույն բալեր հավաքած 13 աշխատանքների հեղինակները հրավիրվել էին՝ պաշտպանելու իրենց ռեֆերատները: Երկրորդ՝ նոր ապահովագրական պրոդուկտի մշակման փուլին մասնակցելու իրավունք է ստացել 9 ուսանող՝ - Առաջին փուլի հաղթողները, - 4 բալից ավելի հավաքած ուսանողները.- «Ռոսգոսստրախ» անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներըԱռաջին փուլի հաղթող ճանաչված ուսանողներին պատվոգրեր եւ մրցանակներ է հանձնել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը: «Բացի այս մրցույթից, մենք իրականացնում ենք մի շարք այլ կրթական ծրագրեր, որոնք համարում ենք հաջողված. դրա մասին են վկայում հետեւյալ թվերը. նախագծերին մասնակցած ուսանողներից 50-ն այսօր հանդիսանում են մեր ընկերության հաստիքային աշխատողներ, իսկ դա կազմում է ընկերության ընդհանուր աշխատակազմի մոտ 15%-ը: Իսկապես, դա արդյունավետության բարձր ցուցանիշ է: Ապահովագրական բիզնեսի հաջողության գլխավոր գրավականը մարդն է, եւ կրթության մեջ միջոցների ներդրումը մեզ համար առաջնային է: Ստեղծել քաղաքակիրթ ապահովագրական շուկա Հայաստանում՝ մեր առաքելությունն է, եւ ստանձնած առաքելության շրջանակում մենք շարունակելու ենք խորացնել մեր համագործակցությունը ԲՈՒՀ-երի եւ ուսանողության հետ»,- ասել է Անահիտ Աստաբաթցյանը:Առաջին անգամ անցկացված մրցույթի հաղթողը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը, Մոսկվայում ստաժավորումից հետո աշխատանքի է հրավիրվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերություն, եւ այսօր հանդիսանում է Նոր պրոդուկտների մշակման բաժնի մասնագետ:Երկրորդ փուլի հաղթողները կստանան դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300 հազ. դրամ, երկրորդ՝ 200 հազ. դրամ եւ երրորդ՝ 100 հազ. դրամ: Գլխավոր մրցանակը եռօրյա այց է Մոսկվա, որի ընթացքում հաղթողը կանցնի ստաժավորում «Ռոսգոսստրախ» ընկերությունում, ինչպես նաեւ կմասնակցի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներին: Tweet Դիտում՝ 10590