Ավարտվել է «Կարաս»-ի եւ ՎԶԵԲ-ի համատեղ ծրագիրը

16.05.2016 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Ավարտվել է «Կարաս» ազգային սննդի ցանցի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ 2014թ. մեկնարկած համագործակցությունը, որն ուղղված էր ցանցի զարգացման ծրագրի իրականացմանը:

«Կարաս»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության խմբի ղեկավարած եւ վերահսկած համագործակցության արդյունքում ներդրվել են HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները: Վերջիններն այսօր կիրառվում են ցանցի կողմից՝ վերահսկելով սննդամթերքի արտադրության եւ պահպանման անվտանգությունը:

Համագործակցության շրջանակում ցանցն իրականացրել է նաեւ մարդկային ռեսուրսների, ֆինանսների եւ մարքեթինգի կառավարման բարեփոխումներ եւ ստեղծել փաստաթղթավորում՝ կապված բոլոր բիզնես գործընթացների հետ:

Դիտում՝ 13245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW