Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելը արդյունավետ է գնահատել ՀՀ-ում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը՝ նշելով, որ այն նպաստում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը::ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այսօր կայացած հանդիպմանը ԱՄՀ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի մասին: Մասնավորապես, կարեւորվել է կենսաթոշակային բարեփոխումների հետեւողական իրականացումն ու Հարկային նոր օրենսգրքի ընդունումը:Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ բավական ցածր գնաճային միջավայր, ինչը «բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռել»: Ըստ վարչապետի, նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտմամբ աճել է 3 տոկոսով, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով: Tweet Դիտում՝ 3164