Ադրբեջանում ավելանում են Visa քարտերի թողարկողները

11.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Visa International միջազգային վճարայի համակարգի լիիրավ անդամներ են դարձել եւս երկու ադրբեջանական բանկեր` ”Տեխնիկաբանկն” ու “Ազերիգազբանկը”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդը, Visa վճարային համակարգի սկզբունքային անդամ դառնալու ընթացքում է գտնվում նաեւ “Աթաբանկը”:

Ներկայումս ավելի քան 20 ադրբեջանական բանկեր Visa-ի անդամներ են:

2006 թ. նոյեմբերի վերջի դրությամբ ադրբեջանական թողարկողները թողարկել են 1.3 մլն Visa քարտեր, իսկ նրանց շրջանառությունը կազմել է $820.2 մլն: Այսպիսով, Ադրբեջանը մտել է ԱՊՀ-ում Visa քարտերի ամենաակտիվ զարգացող շուկաների հնգյակը:

2003 թ. սեպտեմբերից 2006 թ. սեպտեմբերն ադրբեջանական Visa անդամ-բանկերն երկրում գործող Visa քարտերի քանակն ավելացրել են 48 անգամ:

Արդեն թողարկվել են Ադրբեջանի 600 հազար սոցիալական քարտեր` հիմնված Visa Electron քարտերի վրա, ինչը թույլ է տալիս երկրի կառավարությանն ավելի դյուրին դարձնել սոցիալական վճարումների գործընթացը:

 

 

 

Դիտում՝ 8417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW