«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն առաջատարն է ԱՊՊԱ հատուցումներով

12.05.2016 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. առաջին եռամսյակում «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունն ԱՊՊԱ գծով վճարել է 717 մլն դրամի ապահովագական հատուցում:

Ինչպես հայտնել են ընկերությունում, այս ցուցանիշով «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն առաջատար է հայաստանյան շուկայում արդեն վեցերորդ տարին անընդմեջ:

2016թ. առաջին երեք ամիսներին ընկերության տրամադրած ԱՊՊԱ հատուցումների շնորհիվ վերականգնվել է 3 250 ավտոմեքենա, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարներում տուժած 140 անձ բուժում է ստացել Հայաստանի կլինիկաներում:

Միաժամանակ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով` մեկ պատահարի գծով «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի վճարած հատուցման միջին գումարն առաջին եռամսյակում կազմել է 212 հազ. դրամ, ինչն ամենաբարձրն է ՀՀ ապահովագրական շուկայում. միջին շուկայական ցուցանիշը միեւնույն ժամանակահատվածում կազմել է 188 հազ. դրամ:

Ընկերությունում նշել են, որ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն առաջատար է նաեւ վճարած ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարի չափով` 1,44 մլրդ դրամ:

Ապահովագրության այլ տեսակների գծով ընկերությունը վճարել է ամենաշատ ապահովագրական հատուցումները ԿԱՍԿՈ, ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրության, արտասահման մեկնողների ապահովագրության, ինչպես նաեւ ֆինանսական ռիսկերի ապահովագրության գծով:

Դիտում՝ 11564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW